‘Քառյակի դիմումը Գալուստ Սահակյանին՝ արտագաղթի թեմայով լսումներ հրավիրելու համար ‘

1438

ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները պաշտոնական գրությունով դիմել են Գալուստ Սահակյանին՝ հրավիրել խորհրդարանական լսումներ «Արտագաղթ. Իրավիճակը, պատճառները, լուծումները» թեմայով:

Դիմումը ստորագրել են Լեւոն Զուրաբյանը՝ Հայ ազգային Կոնգրես, Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ, Ռուբիկ Հակոբյանը՝ «ժառանգություն» եւ Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ:

«Մենք գործ ունենք աղետալի չափերի հասնող, երկրի անվտանգությանը, պաշտպանունակությանը եւ զարգացմանը սպառնացող լայնածավալ արտագաղթի երեւույթի հետ»,- հիմնավորումների մեջ նշել են Քառյակի ներկայացուցիչները: 

Նախորդ հոդվածը‘Մենք գործ ունենք սուտն ու փուչիկը սիրող իշխանությունների հետ’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը այսօր կհանդիպեն’