‘Քարիմ Բենզեմա. «Խելագարվում էի, երբ Մոուրինյոն ինձ քննադատում էր և ջանք չէի խնայում մարզումներին»’

873

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման հայտարարել է, որ բավականին ցավալի էր ընդունում նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատությունը, ով այժմ աշխատում է Լոնդոնի «Չելսիի» հետ: 

«Մոուրինյոյի հետ բազմաթիվ անգամ զրուցել ենք, և գիտեի, թե ինչ է նա իմ մասին մտածում եւ սպասում: Նա քննադատում էր ինձ լրագրողների մոտ, որպեսզի մոտիվացներ ինձ: Մոուրինյոն հաճախ է այդ քայլին դիմում, և այդպիսի մոտեցումը միշտ չէ, որ օգտակար է:  

Խելագարվում էի, երբ նա ինձ քննադատում էր և ջանք չէի խնայում մարզումներին»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Bein Sport-ը:

Նախորդ հոդվածը‘ AS. Երկրպագուները ուզում են, որ Ռոնալդուն կամ Բեյլը մնան պահեստայինների նստարանին’
Հաջորդ հոդվածը‘Վատցկե.«Ուղղակի չէինք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է հեռուստացույցը մեզ ցույց տալ 18-րդ հորիզոնականում»’