‘Քերիի այցը հաստատեց Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի տարաձայնությունները’

740

ԱՄՆ-ը հանդես է գալիս սիրիական խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու օգտին, Սաուդյան Արաբիան պնդում է, որ անհրաժեշտ է ռազմական միջամտություն իրականացնել,: Այսպիսի հայտարարություններով են Էր-Ռիադում՝ մամլո ասուլիսում հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և նրա սաուդյան գործընկեր Սաուդ ալ-Ֆեյսալը: «Մենք Սիրիայում բռնությունները դադարեցնելու հնարավոր և մեզ համար ընդունելի  ճանապարհ չենք տեսնում բանակցային որոշման բացակայության պարագայում, քանի որ ո՛չ օրինական իշխանություն ունենք, ո՛չ արդարացում, ո՛չ էլ ցանկություն՝ հայտնվելու քաղաքացիական պատերազմի կիզակետում»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը: Իր հերթին՝ սաուդյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է. «Սիրիան ոչնչացվում է ռմբակոծություններով: Եթե դա արհամարհանք չէ մարդկային արժեքների հանդեպ, ապա ես չգիտեմ, թե ինչ է»: «Եթե ինչ-որ մեկը բարոյական ընտրության առջև է կանգնել ինտերվենցիայի և դրանից հրաժարվելու հարցում, ապա ո՞վ պետք է դա լինի: Կարելի՞ է արդյոք թույլ տալ, որ սիրիական իշխանությունները շարունակեն ռմբակոծությունները, թե՞ պետք է օգնություն ցուցաբերել, եթե կա նման հնարավորություն»,- իր հուզական ելույթում ասել է նախարարը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Սաուդյան Արաբիան քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին՝ Սիրաիյի դեմ ռազմական գործողություններից հրաժարվելու համար, փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի բնակչության 40 տոկոսը հումանիտար օգնության սուր անհրաժեշտություն է զգում ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’