‘Քերին ու Լավրովը քննարկելու են Նեմցովի սպանությունը և Ուկրաինայի իրավիճակը’

929

Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երկուշաբթի հանդիպում են Շվեյցարիայում: Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին, ինչպես ակնկալվում է, կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում և հակամարտության կարգավորման վերաբերյալ մինսկյան պայմանագրերի կատարման ընթացքը:

Դիվանագետների հանդիպումը կայանում է ուկրաինական հակամարտության գոտում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ՄԱԿ-ի նոր զեկույցի հրապարակման օրը:

Սպասվում է նաև, որ Քերին կոչ կանի անցկացնել Բորիս Նեմցովի սպանության թափանցիկ և անաչառ հետաքննություն:

Որոշ տվյալներով՝ ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչը զեկույց էր պատրաստում Ուկրաինայում ռուսաստանյան զինվորականների ներկայության վերաբերյալ: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ ԱԳՆ. Փհենյանը պատրաստ է պատերազմելու՝ ԱՄՆ-ի կողմից սադրանքի դեպքում’
Հաջորդ հոդվածը‘Ապրիլին Քլինթոնը կհայտարարի 2016 թ. ընտրություններում իր առաջադրման մասին’