‘Քերի. Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվան «աչքերիս նայելով»՝ ստում է ‘

990

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին  սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները, իր «աչքերին նայելով»՝ բազմիցս ստել են Ուկրաինայում իրենց գործողությունների առիթով:

«Ռուսաստանում  անթաքույց և լայնածավալ քարոզչություն է տարվում, ինչը ես տեսել եմ սառը պատերազմի սանձազերծման պահից,- ասել է Քերին:- Նրանք իրենց գործողությունները ներկայացնելիս իմ և, շատ դեպքերում՝ ուրիշ շատերի երեսին նայելով՝ համառորեն աղճատում են իրականությունը, ստում են՝ ինչպես կուզեք, այնպես էլ անվանեք»:

Ռուսաստանյան իշխանությունները հետևողականորեն հերքում են, թե Ուկրաինայի տարածքում կռվում են իր կանոնավոր զորքերը, սակայն չեն բացառում, որ հակամարտությանը մասնակցում են ռուսաստանցի կամավորներ: Մոսկվան նաև հերքում է, թե անջատականներին զենք է մատակարարում: Մինչդեռ արևմտյան երկրները համարում են, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցելու հնարավորություն կունենան’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչ. Ուկրաինան դրսից է կառավարվում’