‘ՔԿ. Ոստիկանը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ ‘

1707

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`  ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ, տեղեկացնումէ գերատեսչության լրատվական ծառայությունը:

2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա.Գորգինյանը գրավոր հաղորդում է տվել Լոռու մարզային քննչական վարչություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն իր որդու մարմնական վնասվածքներ ստանալու  կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում կազմել է կեղծ բացատրություն:

Բնակչուհին մասնավորապես հայտնել է, որ որդին` Ս.Կիրակոսյանը, մարմնական վնասվածքներով գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում: 

Դեպքի կապակցությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում ոստիկանության տեսուչը, առանց Վանաձորի բժշկական կենտրոն այցելելու և որդուց բացատրություն վերցնելու, կազմել է կեղծ փաստաթուղթ՝ նրանից դեկտեմբերի 14-ին` ժամը ժամը 12:30-12:55-ը, բացատրություն վերցնելու մասին, մինչդեռ նա դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ դեկտեմբերի 18-ին` մահացել:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամն արժեզրկվել է շուրջ 9%-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Նավալնի եղբայրները ազատազրմկման են դատապարտվել’