‘Քրեակատարողական հիմնարկներից երեքի պետերը փոխվել են ‘

965

«Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մեկ այլ հրամանով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2015 թվականի մարտի 10-ից հանձնարարվել է նույն ՔԿՀ պետի տեղակալ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ  ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը փոխադրման կարգով նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

Նախորդ հոդվածը‘Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը’
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հետախուզվում է երեք անձ’