‘Քրիստիանո Ռոնալդուն Պերեսին «Ոսկե գնդակի» պատճենն է նվիրել’

1243

«Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն ուշագրավ նվեր է մատուցել «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Պորտուգալացին մարզումներից մեկի ժամանակ ղեկավարին է հանձնել «Ոսկե գնդակի» պատճեն, որը նա ստացել է 2013-ի արդյունքներով: Դրա վրա փորագրություն կար «Սիրով՝ նախագահի համար: Կրիշտիանու Ռոնալդու»: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» պայքարում Քրսշտիանո Ռոնալդուն առաջ է անցել Ֆրանկ Ռիբերիից ու Լիոնել Մեսսիից:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Կալիֆորնիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հավասարազոր է խոշոր և ազդեցիկ պետության կողմից ճանաչման’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը երդվեց (տեսանյութ)’