‘Քրիս Անդերսենը այլևս չի հետապնդվում ԱՄՆ իշխանությունների կողմից’

857

NBA-ի ամենայուրօրինակ բասկետբոլիստներից մեկը՝ «Մայամիի Հիթի» կենտրոնական Քրիս Անդերսենը՝ «Birdman»-ը, այլևս չի հետապնդվում ԱՄՆ իշխանությունների կողմից: Դատարանը արդարացրել է Քրիսին, և այժմ նա նորից կարող է օգնել «Մայամիին»՝ պայքարելու հերթական չեմպիոնության համար:

Հիշեցնենք, որ նախ՝ 2012-ին Անդերսենին մեղադրում էին արգելված խթանիչներ օգտագործելու, իսկ 2013-ին՝ նաև Կալիֆորնիայում անչափահաս աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության համար: Չնայած «Հիթի» չեմպիոնությանը՝ 35-ամյա բասկետբոլիստը բազմիցս նշել էր այն մասին, որ դատական գործընթացն իրեն ամենից շատն էր տառապանք պատճառում:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ուղերձ է հղել Հրվ Օսիայի նախագահին ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը’