‘Օբաման առաջիկայում կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը’

912

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկա օրերին կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու և Ուկրաինային զենքի մատակարարումն սկսելու հարցերը:

Ինչպես տեղեկացրել է պետքարտուղար Ջոն Քերին, ներկա պահին լուրջ բանակցություններ են ընթանում եվրոպական դաշնակիցների հետ՝ այն հարցով, թե ինչ նոր քայլեր կարող են ձեռնարկվել Ռուսաստանի դեմ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է ուշադրությունը բևեռեն Մինսկի պայմանավորվածությունների իրականացման, այլ ոչ թե նոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանը պաշտպանել է Ուկրաինայում խաղաղարարներ մտցնելու գաղափարը’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն խոստացել է պաշտպանել ղրիմցիների իրավունքները’