‘Աբովյանում վրաերթի են ենթարկվել տղամարդը, կինը ու 1-ամյա երեխան’

921

Ոստիկանության Կոտայքի բաժնում փետրվարի 20-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, ուղեղի սալջարդ, աջ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1-ամյա տղա:

Ոստիկանության կայքը հայտնում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.05-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղայի: Վարորդը նրանց տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». Հանրային քննարկում Մաշտոցի պուրակում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը’