‘Օբաման նշել է իր հավանական ժառանգորդների անունները’

989

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բոլոր շանսերն ունեն հաղթելու 2016 թ. նախագահական ընտրություններում: «Նրանք երկուսն էլ՝ և՛ Հիլարին, և՛ Ջոն, կարող են դառնալ երևելի առաջնորդներ, նրանք դրա համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներն ունեն»,- հատարարել է Օբաման NBC հեռուստատեսության եթերից՝ նշելով, որ չի կարող նախապատվություն տալ պետության գլխավոր պաշտոնի հնարավոր  հավակնորդներից որևէ մեկին:

 Օբաման նշել է, որ Բայդենը կմնա պատմության մեջ որպես «լավագույն փոխնախագահներից մեկը» և շնորհակալություն է հայտնել նրան՝ յուրաքանչյուր դժվար որոշում կայացնելիս իրեն աջակցելու համար՝  «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացումից սկսած՝ մինչև առողջապահության բարեփոխում:

Միևնույն ժամանակ՝ նա Քլինթոնին անվանել է «ամենաչքնաղ պետքարտուղարներից մեկը», որ երբևէ ունեցել է Միացյալ Նահանգները: «Նա մեզ օգնեց դուրս գալ խոր փոսից, որի մեջ էինք, երբ ես առաջին անգամ եկա Սպիտակ տուն: Եւ ողջ աշխարհում վերականգնեց հավատը ԱՄՆ-ի հանդեպ», խոստովանել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ փոխնախագահ, 70-ամյա Ջո Բայդենը չի թաքցնում իր նախագահական հավակնությունները: Այս տարվա հունիսին նա ասել է. «Ես կարող եմ երջանիկ մեռնել՝ այդպես էլ երբեք չդառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Բայց դա չի նշանակում, թե ես չեմ մասնակցի ընտրություններին»:

Ինչ վերաբերում է 66-ամյա Հիլարի Քլինթոնին, ապա  նա 2010 թ. հայտարարել է, որ 2008 թ. ընտրություններում ձախողվելուց հետո այլևս մտադիր չէ պայքարել նախագահի պաշտոնի համար, թեև կուզենար տեսնել, թե ինչպես է կինն առաջին անգամ  ղեկավարում երկիրը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Երգչուհի Ռուսլանան սպառնում է ինքնահրկիզվել Մայդանում’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը’