‘Femen-ի ակտիվիստները մերկացել են Ռադայի մոտ՝ ի պաշտպանություն համասեռականների’

1210

Femen շարժման անդամները մերկացել են Ռադայի շենքի մոտ՝ պահանջելով Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարել սեռային պատկանելության հատկանիշներով կամ սեռական կողմնորոշման համար խտրական վերաբերմունքն արգելելու վերաբերյալ, հաղորդել է Hromadske.tv-ն:

Աղջիկների կրծքին եղել է «Stop,homophobes» («Կա՛նգ առ, հոմոֆոբ») մակագրությունը: Տեղ հասած իրավապահները ակտիվիստներին հեռացրել են դեպքի վայրից:

Նոյեմբերի 10-ին Գերագույն ռադան մերժել է Աշխատանքային օրենսգրքում  ռասայական, կրոնական կամ սեռային հատկանիշներով կամ սեռական կողմնորոշման համար խտրականությունն արգելելու վերաբերյալ լրացում անելու առաջարկը:

 Նոյեմբերի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել էր, թե որպես սահմանադրության երաշխավոր՝ ինքը «հանդես է գալիս ցանկացած հատկանիշներով Ուկրաինայի քաղաքացիների խտրականության դեմ », և նշել էր, որ այդ քայլն ուկրաինացիների համար ճանապարհ կբացի դեպի Շենգենյան գոտի: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման ողջունել է Մյանմայի «ազատ և արդար» ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ են նախկին կենվորներն ամենից հաճախ «գողանում» հյուրանոցներից’