‘Օբաման ողջունում է Sony Pictures-ի որոշումը’

790

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Sony Pictures ընկերության՝ Կիմ Չեն Ինի մահափորձի մասին պատմող կինոկատակերգությունը էկրան բարձրացնելու վերաբերյալ որոշումը:

Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամլո քարտուղար Էրիկ Շուլցը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հավատում է խոսքի ազատությանը և գեղարվեստական ինքնարտահայտման իրավունքին:

Արդյունքում՝ «Հարցազրույց» սկանդալային ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի երկու հարյուր կինոթատրոններում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին ցանցահենները կիբեռգրոհ էին իրականացրել Sony Pictures-ի վրա, ապա ահաբեկչությունների սպառնալիքներ էին տեղացել, եթե ֆիլմը դուրս գա վարձույթ: Սպիտակ տունը կիբեռգրոհի մեջ մեղադրում էր ԿԺԴՀ իշխանություններին, իսկ վերջիններս էլ հերքում էին այդ մեղադրանքները: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կրեմլը դժգոհ է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի փոփոխությունից’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչը անվանել է Դոնբասի իրավիճակի պատասխանատուին’