‘Օբի Միկել. Հուսով եմ, «Շախտյորից» կրած պարտությունը ծանր չի ազդի «Չելսիի» վրա’

809

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը Չեմպիոնների լիգայում Դոնեցկի «Շախտյորից» կրած պարտությունից հետո հույս է հայտնել, որ այդ պարտությունը «արիստոկրատներին» հոգեբանորեն չի ճնշի:

«Հանդիպումը շատ բարդ ստացվեց, հատկապես առաջին բաց թողած գոլից հետո: Փոխարենը երկրպագուներին խաղը հավանաբար դուր եկավ: Երկրորդ խաղակեսի ամբողջ ընթացքում մենք ստիպված էինք մեր թիկունքում ազատ գոտիներ թողնել, ինչը տակտիկապես շատ գրագետ մրցակցին մանեւրելու հնարավորություն էր տալիս: Հուսով եմ, որ մենք շուտով կմոռանանք այս պարտությունը եւ այն մեր վրա ծանր չի նստի»,- Օբի Միկելի խոսքն է մեջբերում Dayli Mirror-ը:

Նախորդ հոդվածը‘Վանաձորում 20-ամյա զինծառայող է դանակահարվել ‘
Հաջորդ հոդվածը‘Կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ ‘