‘Օդային ճանապարհով մեկ ամսում Հայաստանից 73956 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել’

2049

2013թ. հունվար–հունիս ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով Հայաստանից մեկնել է 363009 ուղևոր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքից:

Նույն ժամանակահատվածում Հայաստան (Զվարթնոց օդանավակայան) է ժամանել 330484 մարդ։ Այսինքն, մեկնածների թվի համեմատ՝ 32525 մարդով պակաս։

Նույն պատկերն է նաև «Շիրակ» օդանավակայանի դեպքում։ Այնտեղից 2013թթ. հունվար-հունիսին մեկնել է 19693, իսկ ժամանել՝ 12339 մարդ։

Այսինքն, հունվար-հունիսին «Շիրակ» օդանավակայանից 7354 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել։

Նույն կայքում տեղադրված է նաև ««Զվարթնոց» օդանավակայանի 2012-2013թթ. հունվար-մայիս ամիսների հիմնական արտադրական ցուցանիշների վերաբերյալ» անվանումով տեղեկանցքը, որից պարզ է դառնում, որ նշված ժամանակահատվածում Հայաստանից «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 296407 ուղևոր, իսկ ժամանել է 252020:

Եթդ այս ցուցանիշը համեմատենք 2013թ. հունվար-հունիս ցուցանիշի հետ, ապա կստացվի, որ մեկ ամսվա ընթացում միայն «Զվարթնոցից» 66602 ուղևորով ավելի է մեկնել:

Իսկ հանրագումարում ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում միայն օդային ճանապարհով  («Զվարթնոց» և «Շիրակ») Հայաստանից 73956 մարդով ավելի մեկնել, քան ժամանել:

Նախորդ հոդվածը‘«Երաժշտության հնչյունները» ֆիլմի հագուստները վաճառվել են 1,3 միլիոն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Բաղդադում պայթյուններ են որոտացել, կան զոհեր’