‘Օդեսայի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է կավատի’

1043

Ոստիկանությունը Օդեսայի օդանավակայանում ձերբակալել է 36-ամյա մի քաղաքացու, որը փորձում էր Մոսկվա տեղափոխել երեք մարմնավաճառների:

Ինչպես երեկ հաղորդել է Օդեսայի մարզի ոստիկանությունը, տղամարդը «կենդանի ապրանքը» ձեռք է բերել ծանոթությունների կայքերում, բարերում և դիսկոտեկներում: Ձերբակալությունից հետո տղամարդը խոստովանել է մեղքը: Պարզվել է նաև, որ աղջիկներն իմացել են՝ ուր և ինչու են գնում: Իրենց ասելով՝ նրանք համաձայնել են նման աշխատանի՝ նյութական ծանր վիճակից դրդված:

Այժմ տղամարդու նկատմամբ հետաքննություն է ընթանում Ուկրաինայի ՔՕ մարդկանց առևտրի վերաբերյալ հոդվածով, որով նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Աֆղանստանում մեկ տարվա ընթացքում զոհերի թիվն աճել է’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը խոստանում է խիստ օրենքներ մտցնել ԶԼՄ-ների համար’