Օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի

671

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 01-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 01-03-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 01-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 4-5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 1-3 աստիճանով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Նախորդ հոդվածըՊակիստանի մեկ երրորդը հեղեղվել է
Հաջորդ հոդվածը«Արսենալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակները, Էրլինգ Հոլանդի հեթ-տրիկը (տեսանյութ)