‘Օզբիլիզը հաղթանակ պարգեւեց «Կուբանին»’

1036

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Կուբան» — «Թերեք» խաղում դարձավ գոլի հեղինակ եւ հերթական անգամ այդ գոլը հաղթական էր:
Հանդիպման 32-րդ րոպեին Մարկոս Պիցելիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Իոնովը: 35-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մարտին Յիրանեկը 40-45 մետր հեռավորությունից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ:
2-րդ խաղակեսի 60-րդ րոպեին Օզբիլիզը խաղադաշտ մտավ, որը 83-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց «Թերեքի» դարպասը: «Կուբանը» հաղթեց 2:1 հաշվով եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին:

Նախորդ հոդվածը‘Լիտվացի դատաբժիշկը պնդում է, թե վրացի բանտարկյալներին չեն բռնաբարել ‘
Հաջորդ հոդվածը‘Շշմեցուցիչ Red Bull X-Fighters Jams մոտոմրցույթ Երևանում (տեսանյութ, Ֆոտոռեպորտաժ)’