‘Օզիբիլիզը՝ Ռուսաստանի առաջնության 10 հայտնություններից մեկը’

862

Ռուսական Championat.com կայքը կազմել է 2012թ. Ռուսաստանի առաջնության 10 հայտնություն դարձած ֆուտբոլիստների ցանկը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը:

Կայքը Օզբիլիզի վերաբերյալ նշել է հետեւյալը. «Մեծ ֆուտբոլ Օզբիլիզը մտել է «Այաքսի» միջոցով, իսկ այժմ դա անում է «Կուբանում»: Բավական արագ կրասնոդարցիների կազմում դարձավ անփոխարինելի. նրա թնդանոթային հարվածները, տեխնիկան, ստանդարտները իրացնելու  վարպետությունը այս մրցաշրջանում բավական շատ միավորներ բերեցին: Յուրի Կրասնոժանը համարում է, որ Օզբիլիզի ներուժը նոր է սկսում բացվել:

Նախորդ հոդվածը‘Apple-ը հրապարակել է տարվա լավագույն հավելվածների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Նոբելյան դափնեկիրը գրողը իրեն չի համարում գրականության վարպետ’