‘Օլիմպիադայի մեկնարկից առաջ գեյ-ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացնում’

972

Սոչիում Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնելու 19 քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Փարիզում և Լոնդոնում՝ ընդդեմ Ռուսաստանում անչափահասների շրջանում գեյ-քարոզչությունն արգելող օրենքի:

Ակտիվիստները կդիմեն խոշոր ընկերություններին՝ Օլիմպիական խաղերի հովանավորներին՝ խնդրելով նպաստել այդ օրենքը չեղյալ հայտարարելուն, որը նրանք համարում են խտրականության դրսևորում: Ակտիվիստների տրամադրած տվյալներով՝ հովանավորներին ուղղված հանրագրի տակ ստորագրել է մոտավորապես 130 հազար մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘«Արմթաբ» պլանշետները հայկական չեն և արժեն շատ ավելի էժան. Օգտատիրոջ բացահայտումը’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները հանդիպել են Սերժ Սարգսյանին’