‘Օլիվեր Բիրհոֆ. Վստահ եմ, որ գերմանական թիմերից մեկը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կհասնի’

781

Գերմանիայի հավաքականի գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը վստահություն է հայտնել, որ գերմանական թիմերից մեկը կհասնի մինչեւ 2012/13 Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Վստահ եմ, որ գերմանական թիմերից մեկը լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Գերմանական ֆուտբոլն այժմ վերելք է ապրում. ակումբները մրցաշարում առաջ շարժվելու հիանալի հնարավորություններ ունեն:

Ինձ մի փոքր զարմացրեց Դորտմունդի «Բորուսիան»: Դա երիտասարդ թիմ է, որը կարողացավ հաղթել «Ռեալին» եւ «Մանչեսթեր Սիթիին»՝ ակումբների, որոնք խաղացողների վրա հսկայական գումարներ են ծախսում»,- Բիրհոֆի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա` ի պաշտպանություն ԱՕԿՍ-ի (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Դեդ Հասանի կլանից հարյուրավոր «օրենքով գողեր» հավաքվելու են Արաբական Միացյալ Էմիրություններում’