Օմանի ծովածոցում գրավվել է «Asphalt Princess» տանկերը, նրան հրամայվել է գնալ Իրան

1097

Օմանի ծովածոցում զինված անձինք գրավել են Պանամայի դրոշի ներքո լողացող «Asphalt Princess» տանկերը։

Բրիտանական հեղինակավոր Lloyds List Maritime Intelligence պարբերականը հաստատել է, որ նավին հրահանգ է տրվել ուղևորվել Իրան։

Աղբյուրների տվյալներով՝ տանկերն ընթանում էր Օրմուզյան ծովածոցի կողմը, որտեղով անցնում է նավթի համաշխարհային առևտրի գրեթե մեկ հինգերորդը։ BBC-ի թղթակցի տեղեկատվության համաձայն՝ նավ է բարձրացել առնվազն ինը զինված տղամարդ։

Թե ով է գրավել նավը՝ ստույգ հայտնի չէ, սակայն բրիտանացի լրագրողների աղբյուրները կասկածում են, որ դա կարող էին անել Իրանի զինվորականները կամ նրանց հետ կապ ունեցող խմբավորումները։

Իրանի իշխանությունները, սակայն, հերքում են տարածաշրջանում որևէ նավ գրավելուն իրենց առնչությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածըՄեկնարկում է Մարիա Կոլեսնիկովայի դատավարությունը