Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարից

1046

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

2019թ. Եվրոպայի չեմպիոն, 2020թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ու աշխարհի անհատական գավաթի խաղարկության փոխչեմպիոն 21-ամյա ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1:6 հաշվով պարտվել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին։ 

Եթե 28-ամյա Բեհբայար Էրդենեբատին կարողանար նվաճել եզրափակիչի ուղեգիր, Արսեն Հարությունյանը հնարավորություն կստանար օգոստոսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն քառորդ եզրափակիչում Մոնղոլիայի ներկայացուցիչը 1:5 հաշվով պարտվեց իրանցի Ռիզա Աթրինագարչիին:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը կսկսի օգոստոսի 6-ին:

Տոկիո-2020-ում Արսեն Հարությունյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր օգոստոսի 4-ին:

Նախորդ հոդվածըԲելառուսցի մարզուհին մեկնել է Վիեննա
Հաջորդ հոդվածըՕմանի ծովածոցում գրավվել է «Asphalt Princess» տանկերը, նրան հրամայվել է գնալ Իրան