‘Օմբուդսմենը՝ քաղաքապետին. Թանկացումը դատապարտելի է, եթե կատարվում է օրենքի խախտումով ‘

1089

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն  Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

  1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում, և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:
  2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած  բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:
  3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝  100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:

Պաշտպանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Կարեն Անդրեասյանը նաև նշել է. «Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում»:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ես որեւէ խոստովանություն չեմ արել’
Հաջորդ հոդվածը‘Մաշտոցի պուրակի ակտիվիստները հրապարակել են մի քանի «գծատերերի» անուններ’