‘Պետդումա. «Эхо Москвы»-ն պետք է ներողություն խնդրի’

839

Ժամանակակից Ռուսաստանը անցյալ դարի 30-ական թթ. ֆաշիստական Գերմանիայի հետ համեմատելը «Эхо Москвы»-ի կայքում տարակուսելի է, հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վլադիմիր Վասիլևը: Նա պարզաբանել է, որ հրապարակման մեջ թույլ են տրվել համեմատություններ Ռուսաստանի ներկայիս վիճակի, այդ թվում՝ Սոչիի Օլիմպիական խաղերի և «ըստ էության՝ ֆաշիստական» դեպքերի հետ: Խոսքը Վիկտոր Շենդերովիչի հեղինակային բլոգում փետրվարի 10-ի հրապարակմանն է վերաբերում, որում լրագրողը զուգահեռներ է անցկացնում Սոչիի և Բեռլինի օլիմպիադաների միջև և հիշեցնում 1936 թ. Օլիմպիադայում ֆաշիստական Գերմանիայի մարզական «սխրանքի» «ամփոփիչ գինը», որի մեջ են մտնում Դահաուն,Քովենթրին, Խատինը, Լենինգրադը:

Թե հոդվածի հեղինակը և թե «Эхо Москвы»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն այսօր Интерфакс-ին հայտարարել են, թե չեն պատրաստվում ներողություն խնդրել: «Իմ տեքստը չի վիրավորում պատերազմի վետերաններին: Այն ընթերցել է մոտավորապես 200 հազար մարդ: Նրանց թվում, ենթադրում եմ, մեծ թիվ են կազմում   վետերանների զավակներն ու թոռները, ինչպիսի ես եմ: Բայց վիրավորվել է միայն «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավարը»,- ասել է Շենդերովիչը:

«Կարո՞ղ եմ չուրախանալ ռուսական այբուբենով, չհպարտանալ յուօրինակ քաղաքակրթությամբ և չցանկանալ, որ տասնհինգամյա չմշկորդ գեղեցկուհին ոսկի ստանա: Բայց և կարո՞ղ եմ չհասկանալ, որ Լև Տոլստոյը, կոնստրուկտիվիստներն ու տասնհինգամյա գեղեցկուհի չմշկորդուհին կոչված են այնպես անելու, որ մենք հիացմունքով արբեցած՝ լրիվ մոռանանք ընթացիկ գողությունների ու արյան մասին»,- իր հիշյալ հոդվածում գրել է Շենդերովիչը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Օպերայի արտիստների աշխատավարձերը կբարձրացնեն 20%-ով’
Հաջորդ հոդվածը‘Եւ կրկին «Հայլուրի» Հայաստանի ու իրական Հայաստանի մասին (տեսանյութ)’