Օպերացիա «Ջերմ ընդունելություն»

531

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բրիտանիա տարհանված աֆղանցիները, ովքեր Աֆղանստանում սերտ համագործակցել են բրիտանացիների հետ, այստեղ անհապաղ մշտական բնակության իրավունք կստանան։ Նրանք բոլորը կարող են աշխատանքի տեղավորվել առանց սահմանափակումների և հետագայում դիմել բրիտանական քաղաքացիություն ստանալու համար։

Բացի այդ, նրանք բոլորը «Ջերմ ընդունելություն» օպերացիայի շրջանակներում պետք է ստանան կենսական կարևորություն ունեցող աջակցություն, որն անհրաժեշտ է տեղավորվելու, աշխատանք փնտրելու, կրթությունը շարունակելու և տեղական համայնքներում ներգրավվելու համար, նշվում է կառավարության կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ։

Մինչդեռ BBC-ի աղբյուրներն Աֆղանստանում տեղեկացնում են, որ թալիբները չեն կատարում միջազգային կոալիցիայի հետ համագործակցած աֆղանցիների համաներման վերաբերյալ իրենց խոստումը։ Նորանոր փաստեր են ի հայտ գալիս, որ թալիբները որոնում և սպանում են այն մարդկանց, որոնց խոստացել էին ձեռք չտալ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉմիջամտելու դարաշրջան
Հաջորդ հոդվածըAimchess US Rapid. Արոնյանն ուժեղ էր Մամեդյարովից՝ 3։1