Չմիջամտելու դարաշրջան

386

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հանրությանը հասցեագրված ուղերձում խոստացել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան է սկսվում․ Ամերիկան այլևս ուրիշ երկրներում դեմոկրատիա չի հաստատի ռազմական ճանապարհով։

Բայդենը ԱՄՆ-ում սուր քննադատության արժանացած զանգվածային տարհանումը Քաբուլից անվանել է հաջողություն, որին ընդունակ է միայն Միացյալ Նահանգները, և հայտարարել է, որ օգոստոսի 31-ից հետո Աֆղանստանում մնալու տարբերակը չի քննարկվում։ «Պատերազմն Աֆղանստանում ավարտվել է»,- ընդգծել է նախագահը։

Նա խոստացել է Աֆղանստանում մնացած ամերիկացիներին օգնել՝ հեռանալու այնտեղից, եթե նրանք դա ցանկանում են, և Աֆղանստանում գտնվող ԻՊ-ի գրոհայիններին սպառնացել է՝ «Մենք դեռ ձեզ հետ հաշիվները չենք փակել»։ Բայց նաև շեշտել է, որ ապագայում ահաբեկչության դեմ պատերազմում պարտադիր չէ, որ զորք լինի տեղոմ։

Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխարհում պաշտպանել իրավունքներն ու ազատությունները դիվանագիտական և տնտեսական մեթոդներով։

«Սա նոր բայդենիզմ է՝ եթե կուզենք։ Եվ այժմ մենք տեսնում ենք, թե նա ինչպես է նոր մոտեցում՝ նոր դոկտրինա հաստատում»,- նշել է BBC-ի թղթակիցը։

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը18-ամյա Կամավինգան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»
Հաջորդ հոդվածըՕպերացիա «Ջերմ ընդունելություն»