‘Օրվա կադրը. Ինչպես է Մերկելը երկրպագում Գերմանիայի հավաքականին, եւ ինչպես է Ս.Սարգսյանը ուրախանում Թուրքիայի գոլով ‘

2411

Կադրում պատկերված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Գերմանիա-Պորտուգալիա ԱԱ շրջանակներում երեկ Բրազիլիայում կայացած խաղի ժամանակ:

Ահա թե ինչպես է Մերկելը երկրպագում իր երկրի հավաքականին, եւ թե ինչպես է ուրախանում, երբ Գերմանիայի հավաքականը հերթական գոլն է խփում Պորտուգալիայի հավաքականի դարպասին:

Իսկ այս կադրում պատկերված են Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը՝ Բուրսայում՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանի այս ուրախության դրսեւորումը պայմանավորված է Թուրքիայի հավաքականի կողմից Հայաստանի հավաքականի դարպասը գրավելով: Ի դեպ, հիշեցնենք, որ այդ խաղից առաջ իշխանությունների հրահանգով մեր հավաքականի մարզաշապիկներից հեռացվեց Արարատի նշանը: 

Նախորդ հոդվածը‘Ապամոնտաժում են Աֆրիկյանների հայտնի տունը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս. ՉԻ’