‘Օրվա կադրը. Ֆրանցիսկոս պապը օդանավում շփվում է լրագրողների հետ’

1377

Եվ դարձյալ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: «Ռոյթըրս»-ի լուսանկարում Վատիկանի համար բացառիկ իրադրություն է. Հռոմի պապը մտերմիկ շփման մեջ է լրագրողների հետ օդանավում՝ Իտալիա վերադառնալու ճանապարհին:

Անմիջական, առանց ավելորդ պաթոսի եւ պայմանականությունների շփումն, անշուշտ, բարենպաստ տպավորություն է թողնում եւ նպաստում է ոչ միայն կաթոլիկ հովվապետի, այլեւ ողջ Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի աճին: Եկեղեցու, որը վերջին շրջանում անընդհատ քննադատության տարափի տակ է:

Ֆրանցիսկոսի մոտ սա շատ բնական ու անբռնազբոս է ստացվում: Վատիկանն ի դեմս նրա` հզորագույն փաստարկ է ստացել հավատացյալների համար, եկեղեցու գիրկը վերադառնալու բացառիկ շարժառիթ: Նրան կարելի է համեմատել, թերեւս, լուսահոգի Հովհաննես-Պողոս Երկրորդի հետ: Նման հովվապետից կարելի է միայն դրական փորձառություն քաղել:  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ամեն մեկի համար մի օր է լցվում համբերության բաժակը, ամեն մեկը մի օր է որոշում անցնել իր «Ռուբիկոնը»’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Առողջապահության նախարարության թողտվությամբ հիվանդանոցներում հավելյալ գումար են գանձում’