‘Օրվա համառոտ ամփոփում’

1070

Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: 

«Ընդդեմ  կենսաթոշակային պարտադիր վճարումների» քաղաքացիական նախաձեռնությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կազմակերպել է ստորագրահավաք, որի նպատակը Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման կանխումն է:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Դատական նիստի ընթացքում դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից քննարկվեց և որոշվեց միավորել միևնույն քրեական գործին առնչվող երեք դատաքննությունները: 

Երևանի Սայաթ-Նովա 10-12, Նալբանդյան 25, Աբովյան 22ա բնակելի շենքերի բնակիչները նոյեմբերի 4-ին կրկին ահազանգել էին իրենց բակում հուլիսի վերջից ընդհատված շինարարության վերսկսման մասին: Այս տարածքում «Լարկո գրուպ» ընկերությունը մտադիր է հյուրանոց կառուցել: Տեսանյութ 

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այսօր քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը հայտարարել է, որ ոլորտում տարեվերջի տվյալներով անկում կգրանցվի, ինչը, նախարարի խոսքով, պայմանավորված է միջազգային վարկերի նվազմամբ: 

 «Կանազ» հոսպիտալից փախած բոլոր չորս զինծառայողներին հայտնաբերել և վերադարձրել են հոսպիտալ: 

Նոյեմբերի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի վրա զինված հարձակում գործելու առիթով դեռևս քրեական գործ չի հարուցվել: Այդ մասին iLur.am-ին հայտնել է ոստիկանության լրատվականը ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Դեպքի կապակցությամբ ՀԱԿ-ը տարածել է պաշտոնական հայտարարություն

Այսօր «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը կարող եք կարդալ այստեղ: 

Գազի գնի թանկացման հետևանքով առաջացող տարբերությունը կսուբսիդավորի ռուսական կողմը։ Ազգային ժողովում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: 

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի գործով» հերթական դատավարությունը: Դատական նիստին նախատեսված էր լսել տուժող Արկադի Աղաջանյանի ցուցմունքները, սակայն պարզվեց, որ նա այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և մոտ վերադարձը անիրատեսական է: 

«Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է: 2013 թ. առաջին ութ ամսվա վիճակագրական տվյալներով՝ ոլորտում ունենք 8.5 տոկոս անկում, իսկ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս», — այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: 

Ազգային ժողովում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին հիշեցրեց Վերահսկիչ պալատի սկանդալային զեկույցն այն մասին, թե ինչպես են օգտագործվում պետական բյուջեի գումարները, ինչպես էին դրանք մսխվում: 

Ֆորս-մաժորային իրավիճակներ Հայաստանի էներգետիկ համալիրում միշտ կարող են լինել, այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատգամավորների խնդրանքով մեկնաբանելով նոյեմբերի 2-ին տեղի ունեցած վթարի պատճառները: 

Հայ հասարակությունը ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի վերաբերյալ լրացուցիչ իրազեկման կարիք ունի, այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած լսումների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

«Հայաստանում սիբիրյան խոցի 17 դեպք է հայտնաբերվել»,-մամլո ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: 

Նոյեմբերի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

Այսօր 1979 թ. իսլամիստ-ուսանողների կողմից ամերիկյան դեսպանատան գրավման տարեդարձի կապակցությամբ տասնյակ հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել Թեհրանի կենտրոնական փողոցներով: 

Չմոռանանք նաև մեր ամենօրյա խմբագրականների մասին:

 

Նախորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Դատախազը պատրաստվում է մեղադրական ճառին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական թեկնածուի բուկլետը՝ Արարատում զվարճանքի առարկա. Մամուլ’