‘Օրվա համառոտ ամփոփում’

935

Այսօր «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ էր կազմակերպել դեպի Սահմանադրական դատարան: Ցույցին մասնակցող խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ ՀՅԴ, Ժառանգություն) ներկայացուցիչները օրենքը կասեցնելու պահանջով իրենց համատեղ դիմումը հանձնեցին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, ով հայտնեց, որ դիմումին ընթացք կտրվի օրենքին համապատասխան: 

Ազատության հրապարակում ելույթ ունեցան ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները:

Իսկ Կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո մեկ այլ ծրագիր է մշակելխոսքը պարտադիր բժշկական ապահովագրության մասին է, որն ամենայն հավանականությամբ կներդրվի 2015 թ-ից: 

Հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 16-ին Հայաստանի նկարիչների համագումարում չորրորդ անգամ անընդմեջ միության նախագահ է ընտրվել Կարեն Աղամյանը, որը ստացել է համագումարի մասնակիցների 319-ի ձայն: Երկրորդ տեղում Արմեն Աթանյանն է` 34 ձայնով, իսկ Ռոբերտ Այվազյանն զբաղեցրել է երրորդ տեղը` ստանալով 25 ձայն: 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ է անցկացրել՝ Ռուսաստանից ներկրվող գազի գինը ձեւավորող համաձայնագրերի վերաբերյալ, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր խոսքում նշել է, որ 2011-2013թթ. բանակցությունների ընթացքում, երբ ռուսական կողմը երկու անգամ բարձրացրել է գազի գինը, Հայաստանում հանրությունը դրա մասին չի տեղեկացվել:

Հռոմի պապ Ֆրացիսկոսն այսօր՝ իր ծննդյան 77-ամյակի օրը, Վատիկանում նախաճաշել է հռոմեացի չորս անտուն քաղաքացիների հետ: Ճաշկերույթին մասնակցել են նաև Ֆրանցիսկոս պապի մերձավորները, ինչպես նաև նստավայրի աշխատակիցները, որտեղ բնակվում է պոնտիֆիկը: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սխալ է ճանաչել շվեյցարական դատարանի վճիռը, որով  Հայոց ցեղասպանության փաստը ժխտած թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկը մեղադրվել էր ռասայական խտրականության մեջ: Փերինչեկը ՄԻԵԴ է դիմել` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7 (պատիժը` բացառապես օրենքի հիման վրա) եւ 10 (կարծիքի ազատ արտահայտում) հոդվածները:

WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հրաժարվել է իր տիտղոսից՝ որոշելով ամբողջությամբ նվիրվել քաղաքականությանը: Կլիչկոն առաջատար դեր է կատարում Ուկրաինայում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաներում: Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու ընթացքում նա կրել է 45 հաղթանակ և ընդամենը երկու պարտություն:

Չմոռանանք նաև iLur.am-ի այսօրվա խմբագրականի մասին:


Նախորդ հոդվածը‘Պուտինը 1/3-ով նվազեցրել է գազի գինը Ուկրաինայի համար’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իր հայտարարությանը. Արման Սաղաթելյան (Մամուլ)’