‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. Վարչապետի տաքսի ծառայությունը «թալանում» է սիրիահայ փախստականներին ‘

1288

Երեկ օդակայանում դիմավորում էի բարեկամներիս, երբ ականատես եղա, թե ինչպես ՀՀ վարչապետին պատկանող տաքսի ծառայությունը «թալանում» է Հալեպից մազապուրծ փրկված հայերին: Նախ դնենք մի կողմ, որ օդակայանում գործում է մեկ տաքսի ծառայություն ՝ հաստատագրված 5000 դրամ վճարով մինչև քաղաքի կենտրոր, երկրորդ էլ այդ տաքսիները սիրիահայ փախստականներին թույլ չէին տալիս մեկ տաքսիով հասնել քաղաք, պատճառաբանելով, որ նրանց ճամփրուկները շատ են ու առնվազն երկու տաքսի պետք է վերցնեն, որպեսզի մեկով երթևեկեն, մյուսի մեջ տեղավորեն ուղեբեռը: Մի փոքր վիճաբանության բռնվեցի «վարչապետի տաքսիստների» հետ, ու այդ ընթացքում հայտնվեցին մի քանի «գրդոնչի» տաքսիներ, ովքեր դրսից ուղևոր էին բերել օդակայանի տարածք և շտապում էին հեռանալ, որպեսզի չմուծեն կայանատեղիի վարձը, ու նրանք համաձայնեցին սիրիացիներին քաղաք հասցնել 2000 դրամով: Վարչապետի տաքսիստները խղճի խայթ զգալով իրենց արածից, որ փախստական հոգնած երեխաներին ու ծերերին թալանում են, սկսեցին պատճառաբանել, որ երկիրը երկիր չի ու, որ իրենք էլ են ընտանիք պահում ու «պետքա օրեկան վարձ տան իրենց շեֆերին» ու հետո էլ հետաքրքիր առաջարկ արեցին, որ սիրիահայերին էժանով քաղաք տանելը իրենց խնդիրը չի ու շաբաթը մեկ կառավարությունը կարող է մի ավտոբուս հատկացնել նրանց դիմավորելու և տեղավորելու նպատակով…

Նախորդ հոդվածը‘Հայաստանը` Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի հետ նույն խմբում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները հաղորդում են հանցագործության մասին ‘