‘ՖԱՖ-ի արձագանքը՝ հավաքականում Վարուժան Սուքիասյանի նշանակմանը’

1609

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը հայտարարություն է տարածել ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի նշանակման վերաբերյալ:

«Վարուժան Սուքիասյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու հնարավոր տարբերակի մասին մենք մտահոգություն էինք հայտնել դեռեւս շաբաթներ առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Վարուժան Սուքիասյանին գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը, կարծում ենք՝ կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ Ռուբեն Հայրապետյանի արած վերջին արտահայտություններն արտերկրից մինչեւ 500.000-ի սահմաններում մարզիչ բերելու, Միշել Տեր-Զաքարյանի եւ Աբրահամ Խաշմանյանի մասին դեռ սկզբից նման էին օդ կրակելուն:

Չնսեմացնելով Վարուժան Սուքիասյանի ներդրած ավանդը հայկական ֆուտբոլում եւ նրան համարելով տեղացի լավագույն մարզիչներից մեկը, չի կարելի չհիշել նույն Ռուբեն Հայրապետյանի կողմից Վարուժան Սուքիասյանին ուղղված մեղադրանքների մասին՝ ժամանակին հավաքականում խաղերի առուծախի, ինչպես նաեւ նույն թեմայով Վարուժան Սուքիասյանի մեղադրանքները մեր լեգենդար դարպասապահի՝ Բերեզովսկու հասցեին։

Վարուժան Սուքիասյանն, ի տարբերություն Սարգիս Հովսեփյանի՝ ունի մարզչական անցած ուղի ու փորձ, սակայն թերահավատ ենք, որ Սուքիասյանը լինելու է հավաքականում ինքնուրույն որոշումներ կայացնող մարզիչ»։

Նախորդ հոդվածը‘ CAS-ը մերժել է Պլատինիի բողոքարկումը’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Վեսելին Տոպալովից’