‘London Chess Classic. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Վեսելին Տոպալովից’

1460

Լոնդոնում շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ առավելության հասավ 27-րդ քայլում: Արոնյանը վաստակել է 4 միավոր եւ ընթացիկ առաջին տեղում է: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից առաջ. Վաշյե-Լագրավ, Գիրի, Նակամուրա, Գրիշչուկ՝ 3.5-ական, Կարուանա, Կարլսեն, Արոնյան, Ադամս՝ 3-ական, Անանդ՝ 2.5, Տոպալով՝ 1.5: 

London Chess Classic, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) — Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)՝ 1:0 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) — Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)

Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) — Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) — Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Նոր խաղացողների կարիք այժմ չունենք»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Անհավանական կլինի, եթե «Լեսթեր Սիթին» դառնա Անգլիայի չեմպիոն»’