‘Ֆեյք օգտատերերի գրառումները հրապարակելու համար պատասխանատվություն է սահմանվելու’

1794

ԱԺ  պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը շրջանառության մեջ են դրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ սոցիալական ցանցերից անանուն օգտատերերի էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:

Կարճ ասած, պատասխանատվություն է սահմանվում ասյպես կոչված ֆեյք օգտատերերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:

Համաձայն օրենքի նախագծի՝ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»:

Օրենքի նախագծում սահմանվում է, թե որ դեպքում է լրատվամիջոցը պատասխանատվություն կրում իր էջերում տեղ գտած վիրավորանքի կամ զրպարտություն համար. «Համապատասխան լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն»,-ասված է օրենքի նախագծում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ձեռնամուխ կլինի ապագա ԵՏՄ-ին միանալու պայմանագրի նախագծի նախապատրաստմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Արագածոտնի գյուղացիների պահանջով ՀԷԿ կառուցող շինտեխնիկան դուրս բերվեց տարածքից’