‘Ֆերգյուսոն. ««Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան մոռանալու է իր խաղաոճի մասին»’

908

 

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է՝ Խոսեպ Գվարդիոլայի համար հեշտ չի լինելու աշխատել «Մանչեսթեր Սիթիում»: 

-Անխոս, մարզչական կարիերայի ընթացքում Պեպը հրաշալի արդյունքների է հասել, սակայն «Մանչեսթեր Սիթիում» նրա համար հեշտ չի լինելու հասնել այնպիսի հաջողությունների, ինչպես եղել է օրինակ «Բարսելոնայում»: Նոր ակումբում նրա համար հեշտ չի լինելու:

Անգլիական ֆուտբոլը բարդ է հասկանալ: Անգամ Արսեն Վենգերի և Ժոզե Մոուրինյուի նման մասնագետներն են փաստում դա: Այնպես որ՝ «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան մոռանալու է իր խաղաոճի մասին: Գրեթե անհնար է լինելու կրկնել այն, ինչ Գվարդիոլան արել է «Բարսելոնայում»,-Ֆերգյուսոնի խոսքը մեջբերված է «The Telegraph»-ից:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիայից» տեղափոխվելու է անգլիական ակումբ, իսկ մյունխենյան թիմը գլխավորելու է Կարլո Անչելոտին:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Ռոնալդուն ամեն ինչ կանի ևս մեկ «Ոսկե գնդակ» ստանալու համար»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Հաճելի կլինի 500-րդ գոլը խփել Կլասիկոյի ժամանակ»’