‘Ֆիգու. «Չեմ վախենում Բլատերից»’

871

«Չեմ վախենում Յոզեֆ Բլատերից»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Լուիշ Ֆիգուն՝ խոսելով կազմակերպության նախագահի հետ առաջիկա մրցակցության մասին։

«Ես հարգում եմ Բլատերին։ Նա շատ լավ բաներ է արել ֆուտբոլի համար։ Սակայն ՖԻՖԱ-ում անհրաժեշտ են փոփոխություններ։ Նորմալ է, երբ ֆուտբոլիստն ավարտում է կարիերան և դառնում է մարզիչ, սակայն կան շատերը, ովքեր ցանկանում են ֆուտբոլ վերադառնալ ղեկավարի պաշտոնում։ Իմ բոլոր նախընտրական ծախսերը ինքս եմ հոգում»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է marca-ն։

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 1998 թվականից ՖԻՖԱ-ն գլխավորող Յոզեֆ Բլատերը, 2001թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (ՖԻՖԱ-ի վարկածով) Լուիշ Ֆիգուն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը եւ Հոլանդիայի ֆուտբոլային միության նախագահ Միխայել վան Պրաագը։

Ընտրությունը տեղի կունենա մայիսի 29-ին Ցյուրիխում:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» առաջին մարզումն է անցկացրել Վիլանովայի անվան խաղադաշտում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրվող մարզիկները’