‘Ֆիդել Կաստրոյի լուսանկարներից ջնջել են լսողական սարքը’

790

Associated Press միջազգային լրատվական գործակալությունը հայտարարել է, որ իր արխիվից կջնջի Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի յոթ լուսանկարները, քանի որ դրանք ենթարկվել են անթույլատրելի թվային մշակման:

Գործակալության տվյալներով՝ Կուբայի պետական Estudios Revolucion ֆոտոստուդիայի կողմից արված լուսանկարներում ռետուշի հետքեր կան. ստուդիայի խմբագիրները լուսանկարների վրայից ջնջել են Կաստրոյի լսողական սարքը:

Լուսանկարներն արվել են Ֆիդել Կաստրոյի և Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեայի հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կսուբսիդավորեն բնակչության կողմից սպառվող էլ.էներգիայի ծախսերի մի մասը’
Հաջորդ հոդվածը‘«Սերժի՛կ, պետական դավաճան». Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկում (Տեսանյութ)’