ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին պատասխանը  կոշտ կլինի

333

Եթե ԿԺԴՀ-ն նոր միջուկային փորձարկումներ անցկացնի, ապա Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի և Ճապոնիայի իշխանությունների արձագանքը շատ ավելի կոշտ կլինի, քան նախորդների ժամանակ էր։

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական նախագահական վարչակազմի ազգային անվտանգության վարչության տնօրեն Կիմ Սոն Հանին։

Սեպտեմբերի 1-ին Հավայան կղզիներում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են Կիմ Սոն Հանը, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Տակեո Ակիբան։

«Մենք եկանք այն կարծիքի, որ պետք չէ պարզամտորեն կարծել և արձագանքել այնպես, թե Հյուսիսային Կորեան արդեն վեց փորձարկում անցկացրել է, սա էլ ընդամենը էլի մեկն է։ Եթե Հյուսիսը փորձարկում անցկացնի, մեր արձագանքը, միանշանակ, կտարբերվի նախորդներից»,- ասել է Կիմ Սոն Հանը բանակցություններից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ 100 լավագույնների թվում
Հաջորդ հոդվածըՌադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ Թայվանի մոտ