‘Mundo Deportivo. Պերեսն ամռանն ընտրություն կկատարի 3 սուպեր հարձակվողի միջև’

2295

Մադրիդի «Ռեալ»-ը 2018 թվականի ամռանը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ է փնտրում: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով, փնտրտուքներով զբաղվում է անձամբ «սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Այս պահին հարձակումն ուժեղացնելու 3 թեկնածու կա՝ Նեյմար (ՊՍԺ), Պաուլո Դիբալա («Յուվենթուս») և Էդեն Ազար («Չելսի»):

Նշվում է, որ Նեյմարի համար «արքայական» ակումբը պատրաստ է 250 միլիոն եվրո վճարել: Ազարն իր հերթին երազում է հանդես գալ «Ռեալ»-ում: Ամենաքիչ հավանական տարբերակը Դիբալայի տեղափոխությունն է Թուրինից Մադրիդ:

Նախորդ հոդվածը‘Diario Gol. 4 ֆուտբոլիստ, որոնց ձեռք բերելու դեպքում Մեսսին գոհ կմնա «Բարսելոնա»-ի ղեկավարությունից’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում 2-րդն է’