Ֆիլիպինների ընտրություններում հաղթում է գողապետ-բռնապետի որդին

399

Ֆիլիպինցիներն ընտրել են փողոցներում  արտադատական սպանություններով  և ընդդիմադիր լրատվամիջոցները փակելով հայտնի սկանդալային նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ժառանգորդին․ ըստ հարցումների արդյունքների՝ առջևում է բռնապետ և գողապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին՝ «Բոնգբոնգ» մականունով հայտնի Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը։

Նախագահական մրցապայքարում Մարկոսի գործընկերը Սառա Դուտերտեն է՝ իր վեցամյա իշխանավարման ժամկետն ավարտող և հեռացող առաջնորդ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը։

Ֆերդինանդ Մարկոս–ավագը երկիրը ղեկավարել է 21 տարի, և նրա իշխանությունը Ֆիլիպիններում նշանավորվել է ռազմական դրություն հայտարարելով, դատարանները, ԶԼՄ-ներն ու մասնավոր ընկերություններն իր վերահսկողության տակ առնելով։ Բանակը և ոստիկանությունը հազարավոր այլախոհների են ձերբակալել, որոնցից շատերը կտտանքների են ենթարկվել։

64-ամյա Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը քվեարկության է եկել մոր՝ Իմելդայի հետ, որը նույնպես մասնակցել է ամուսնու կոռուպցիոն սխեմաներին, ու նրա մերձավոր շրջապատի այլ անդամների հետ միասին նրանք գողացել են առնվազն 10 մլրդ դոլար։ Նախկին առաջին տիկինը հայտնի է հատկապես իր թանկարժեք զգեստներով և դիզայներական կոշիկների հսկայական հավաքածուով։

Մարկոսների կլանը Ֆիլիպիններ է վերադարձել 1990-ական թթ․, և դրանից հետո Բոնգբոնգ Մարկոսը զբաղվել է քաղաքական կարիերայով։ Սառա Դուտերտեի հետ միասին՝ նրանք խոստանում են «միավորել» Ֆիլիպինները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայկական կողմի չորս հիմնական սխալները. ՉԻ
Հաջորդ հոդվածըԲըլթ-30․ ՉԻ