‘Ֆիլիպիններում փոթորիկն արդեն տասնյակ մարդկանց կյանք է խլել’

801

Առնվազն 80 մարդ է զոհ գնացել Ֆիլիպիններում մոլեգնող «Բոֆա» փոթորկին, ավելի քան 20-ը համարվում են անհետ կորած, հաղորդում  է ИТАР-ТАСС-ը:  Մրրկահողմը, որի արագությունը հասնում է ժամում 210 կմ-ի, պոկում է տանիքներն ու արմատախիլ անում ծառերը: Տարերային աղետի գոտում խափանվել է էլեկտրամատակարարումը: Քամին ուղեկցվում է հորդառատ անձրևներով: Իշխանությունների հրահանգով՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 53 հազար բնակիչ: Շատ քաղաքներում կյանքը կանգ է առել. փակ են գրասենյակներն ու դպրոցները, հետաձգվել են 145 ավիաչվերթներ, կաթվածահար է եղել կղզեխմբի կղզիների միջև լաստանավային հաղորդակցությունը:

Ամեն տարի Ֆիլիպինների վրա մոտավորապես 20 փոթորիկ է գրոհում: «Բոֆան» այս տարի ամենահզորն էր, սակայն ժամանակին ձեռք առնված միջոցառումների շնորհիվ իշխանություններին հաջողվել է նվազագույնի հասցնել կորուստները բնակչության շրջանում: Անցյալ տարի տարերային աղետը մեկուկես հազար մարդու կյանք էր խլել:

Նախորդ հոդվածը‘Հիմնադրամի տնօրենը կխախտի ավանդույթը. ամփոփիչ ասուլիս չի լինելու ‘
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերին 546 հեռախոսազանգ՝ առողջապահության նախարարության «թեժ գծին» ‘