‘ Ֆինլանդիայի տասնյակ քաղաքացիներ մասնակցում են կռիվներին ԻՊ-ի կողմում’

940

Մի քանի տասնյակ ֆիններ միացել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը, «Յուլե» հեռուստատեսության եթերից հայտարարել է Հելսինկիի ոստիկանության գլխավոր կոմիսար Յարի Տապոնենը:

Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԻՊ-ին հարել են Ֆինլանդիայի 50 քաղաքացիներ: Դրանցից 20-ն արդեն վերադարձել են, առնվազն 10 հոգի զոհվել է մարտերում:

Տապոնենի խոսքով՝ վերջին մի քանի ամիսներին ծայրահեղականության նկատմամբ հետաքրքրությունն աճել է երիտասարդ կանանց շրջանում: Բացի այդ՝ հայտնի է առնվազն մեկ դեպք, երբ մայրաքաղաքի ոստիկանությունը խոչընդոտել է Ֆինլանդիայի բնակչի մեկնումը ռազմական գործողությունների վայր: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Չե Գևարայի թոռը’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ-ն հրապարակել է Պերմյակովի հարցաքննության տեսագրությունը’