Ֆրենկ Լեմպարդը նշանակվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ

248

Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց անգլիացի Ֆրենկ Լեմպարդին, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր անգլիացի Գրեմ Փոթերի հեռացումից հետո։ Այս մրցաշրջանի սկզբում լոնդոնյան թիմը հեռացրել էր նաեւ գերմանացի Թոմաս Տուխելին։

Լեմպարդը 13 տարի հանդես է եկել «Չելսիում» եւ ակումբի ռեկորդակիրն է խփած գոլերի քանակով՝ 211: Նա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր 2021թ․ հունվարին 18 ամիս պաշտոնավարելուց հետո։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. «Երեւանցի տղան» ներողություն է խնդրել
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 97-րդն է