‘Ֆլետչերն ու Մոյեսը Անգլիայի Պրեմյեր-լիգայի լավագույն խաղացող եւ մարզիչ’

877

Հայտնի են դարձել Անգլիայի Պրեմյեր-լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու խաղացողը, տեղեկացնում է Sky Sports-ը:

Անսվա լավագույն մարզիչ է դարձել «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը, իսկ խաղացող՝ «Սանդերլենդի» հարձակվող Սթիվեն Ֆլետչերը:

Սեպտեմբերին «Էվերթոնը» Մոյեսի գլխավորությամբ վաստակեց 7 միավոր՝ հաղթելով երկու խաղում, մեկ ոչ-ոքի եւ մեկ պարտություն: Այժմ թիմը մրցաշարում զբաղեցնում է 4-րդ տեղը:

Ինչ վերաբերում է Սթիվեն Ֆլետչերին, ապա սեպտեմբերի չորս հանդիպումներում շոտլանդացի հարձակվողը դարձել է 5 գոլի հեղինակ եւ պրեմյեր-լիգայի գլխավոր ռմբարկուների մրցավազքում ներկայումս երկրորդ տեղում է:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը դադարեցնում է UNICEF հիմնադրամի առաքելությունը’
Հաջորդ հոդվածը‘Սաֆարովը` Սերժ Սարգսյանի PR գործիք ‘