Ֆոն դեր Լյայենը, Բորելը և 14 եվրահանձնակատարներ ժամանել են Կիև

296

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը և 14 առանցքային եվրահանձնակատարներ հինգշաբթի ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի կառավարության հետ համատեղ նիստ անցկացնելու համար։

«Կիև ենք ժամանել, որպեսզի բոլոր ուկրաինացիներին ԵՄ աջակցության ուժգին ազդանշանը փոխանցենք»,- Twitter-ում գրել է Բորելը՝ նշելով, որ Կիևին ԵՄ-ի օգնության ծավալը հակամարտության մեկնարկից ի վեր կազմել է 50 մլրդ եվրո։

Զուգահեռաբար` Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Կիև է մեկնել Եվրահանձնաժողովի պատվիրակությունը ֆոն դեր Լյայենի, Բորելի և 14 առանցքային եվրակոմիսարների կազմով։

Եվրահանձնաժողովի համատեղ նիստերը տարբեր գործընկեր երկրների կառավարությունների հետ տեղի են ունենում պարբերաբար, բայց Ուկրաինայի հետ, հակամարտության մեկնարկից ի վեր, դա առաջին անգամ է տեղի ունենում։ Այն փաստը, որ Եվրահանձնաժողովի անդամների կեսից ավելին (27-ից 16-ը) մեկնել է Կիև, հաստատում է, որ Բրյուսելում գիտեն՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառույցները ռուսաստանյան բանակի նշանառության տակ չեն գտնվում։

Թեպետ դա Եվրահանձնաժողովին չի խանգարել, «անվտանգության նկատառումներով», նախապես ոչինչ չհաղորդել այցի ծրագրի և եվրոպական պատվիրակության կազմի մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել աֆղանացի քաղաքական գործիչների դեմ
Հաջորդ հոդվածըԱվստրիան ՌԴ չորս դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել