‘«Ֆորդը» բախվել է ջրատարին. Վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով. Ֆոտոշարք’

952

ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր, ժամը 12.19-ին, ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ջրատարին, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Սոնագրո» ՍՊԸ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 207 ՍԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենան՝ վարորդ՝ Գ. Ա.-ն, (ծնվ. 1984 թ.) և «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ին պատկանող «Գազ 53» մակնիշի 570ԼՕ64 պետհամարանիշով ջրատար ավտոմեքենան՝ վարորդ՝ Խ. Ա., (ծնվ. 1958 թ.):
Փրկարարներն ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ. 1984 թ.):
Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվել է բավարար:

Ի դեպ, նույն դեպքի կապակցությամբ Shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով: 

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանն ափսոսում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ոչ բավարար առաջընթացի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյա. «Պարտադիր չէ, որ թոշակ ստանաք»’