‘Ֆրանսիական ակումբները տեղյակ են եղել ահաբեկչության վտանգի մասին’

1212

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ակումբների ներկայացուցիչներն իմացել են, որ խաղերի ժամանակ կարող են տեղի ունենալ ահաբեկչական գործողություններ:

«L’Equipe»-ի տեղեկություններով՝ դեռևս մի քանի շաբաթ առաջ Հավրում տեղի է ունեցել ֆրանսիական ֆուտբոլային ակումբների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդիպում, որի ժամանակ զգուշացվել է, որ անհրաժեշտ է խստացնել հանդիպումների անվտանգության ռեժիմը, քանի որ կարող են տեղի ունենալ ահաբեկչական գործողություններ:

Վերջին շաբաթներին ակումբների անվտանգությունն ապահովող մարմիններն աշխատել են հատուկ ռեժիմով:

Հիշեցնենք, որ Փարիզում նախօրեին սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել: «Պարկ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ պայթյուն է գրանցվել: Այդ պահին ընթացել է Ֆրանսիա – Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին նաև ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով տարհանվել և ուղղաթիռով դուրս է բերվել մարզադաշտից: Փարիզի տարբեր հատվածներում գրանցված պայթյունների ու կրակոցների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 130 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 180-ի: Ֆրանսիայում հայտարարվել են արտակարգ դրություն, եռօրյա սուգ:

Նախորդ հոդվածը‘Յոահիմ Լյով. «Մենք բոլորս ցնցված ենք, նման պահերի ինձ համար խաղն ու սպորտը կորցնում են նշանակությունը»’
Հաջորդ հոդվածը‘«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը տարհանվածների թվում է’