‘Ֆրանսիայից բռնի ուժով հայ ընտանիք է վտարվել (տեսանյութ)’

1359

Յոթ տարեկան (դպրոցական) և ութ ամսական երեխաներ ունեցող հայ մի ընտանիք օգոստոսի  7-ին Ֆրանսիայի Նանսի քաղաքից վտարվել է Հայաստան՝ անօրինական և բռնի ձերբակալության արդյունքում, ինչպես երևում է մի ականատեսի նկարահանած տեսանյութում:

Ըստ «Հետքին» փոխանցված վկայությունների՝ 2014 թ-ի օգոստոսի 5-ին, առավոտյան ժամը վեցին, Ֆրանսիայի սահմանային ոստիկանությունը և անձամբ Նանսի քաղաքի Մյուրթ-է-Մոզելի պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարն արթնացրել են ապաստան խնդրողների ընդունման կենտրոնում (CADA) ապաստանած ընտանիքին: Սկզբում հայրը հրաժարվել է բացել դուռը, հետո համաձայնել է, քանի որ պրեֆեկտուրայի ներկայացուցիչը խոստացել է, որ ընտանիքին հանգիստ կթողնեն, եթե հայրն իրենց ուղեկցի: Նա տեղափոխվել է ոստիկանություն: Հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին, ընտանիքն ուժով վտարվել է Հայաստան՝ առանց նույնիսկ հնարավորություն ունենալու ներկայանալ դատավորին:  

Նախորդ հոդվածը‘Լուի Վան Գալին հարկավոր է համաշխարհային մեծության եզրային հարձակվող’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է’